ՌԴ ԱԳՆ-ն «լրջորեն մտահոգված է» Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճով
![]() «Մենք լրջորեն մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճով: Անցած օրերին հրադադարի պահպանման ռեժիմը բազմիցս խախտվել է: Մարտի 5-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև զինված միջադեպ է տեղի ունեցել,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:- Մենք համառորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ապաէսկալացնել իրավիճակը։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներն անշեղորեն հարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անվտանգության և գործունեության ապահովման հետ կապված ցանկացած խնդիր պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Այդ նպատակով կողմերը պետք է կապ պահպանեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հովանու ներքո»։ Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքվի և Երևանի համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները՝ միաժամանակ կատարելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթները։ Խոսքը վերաբերում է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի մշակման միջոցառումներին, ասված է հաղորդագրությունում։ |

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
124Երեկ, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
153Երեկ, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
119Երեկ, 13:12
Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
31825.09.2026, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
13625.09.2026, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
14924.09.2026, 21:48
