«Մենք բոլորին մահու չափ կվախեցնենք նոր շտամով». գաղտնազերծել են Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարարի նամակները
![]() The Telegraph-ի ձեռքի տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարարի ավելի քան 100,000 WhatsApp հաղորդագրությունները: Հաղորդագրությունները լրատվականին է փոխանցել լրագրող, «Համավարակի ժամանակների օրագիր»-ի համահեղինակ Իզաբել Օուքշոթը, ով ժամանակին դեմ էր հանդես եկել համավարակով պայմանավորված սահմանափակումներին: Վերջինի պնդմամբ՝ հասարակությունը պետք է ստանա վերջին տարիների հետ կապված շատ հարցերի պատասխանները, հասարակական կարևորության հարցեր են: Հրապարակված հաղորդագրություններում Մեթ Հենքոկը 2020թ. դեկտեմբերի 13-ին իր օգնականի հետ քննարկել է, թե երբ պետք է հրապարակեն կորոնավիրուսի նոր շտամի՝ «քենթյան» տարբերակի մասին, որը հետագայում հայտնի դարձավ որպես «ալֆա» շտամ, որպեսզի լոկդաունին ընդդիմացողներ չլինեին. նրանք մտավախություն են ունեցել որ Լոնդոնի քաղաքապետը կարող էր ընդդիմանալ այդպիսի որոշմանը: Առողջապահության նախարարի խորհրդականն առաջարկել է սոցիալական ակտիվությունը սահմանափակելու չափից շատ զգուշացումների և կոչերի փոխարեն պարզապես հայտարարել նոր շտամի մասին «Մենք բոլորին մահու չափ կվախեցնենք նոր շտամով»,-ընդգծել է Հենքոկը: Նոր շտամի մասին Հենքոկը հայտնել է հաջորդ օրը: Նշվում է, որ նախարարը շտամի հետ կապված զրուցել է նաև այլ գործընկերների հետ, խոսել հոգեբանական գործոնի մասին, քննարկել, թե ինչպիսի կոչերով և խոսքերով պետք է հանդես գան հանրության առջև, որպեսզի հոգեբանորեն ներազդեն նրանց վրա և հանգեցնեն ցանկալի վարքագծի, ցանկալի արդյունքի: |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
