Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները. ՄԻԵԴ
![]() Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանի կառավարության դեմ ուղղված 4 գործերով վճիռները: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին ավելի քան 25 000 եվրո փոխհատուցում վճարել դիմումատուներին: Եվրոպական դատարան ներկայացված դիմումներից երեքն ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ ադրբեջանական իշխանությունների անօրինական գործողությունների վերաբերյալ են, մեկը՝ «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի» (IREX) գրասենյակում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ապօրինի խուզարկության, գույքի ապօրինի բռնագրավման: Չորս գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությունը փոխհատոցել դիմումատուներին, քանի որ այդ երկիրը խախտել է ազատության, անձնական անձեռնմխելիության, մասնավոր կյանքի, արդար դատաքննության հիմնարար սկզբունքները: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
