«Արևմուտքի ջանքերը խոչընդոտում են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին». Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին: Նա հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրում ՌԴ հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները կիրագործվեն: Զախարովան, մասնավորապես, նշել է. «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, որտեղ հույս կա, որ կողմերը (խմբ. Հայաստանը և Ադրբեջանը) ՌԴ հետ միասին մշակված խաղաղ նախաձեռնությունները կիրագործեն»: Զախարովան պնդաճակատություն է որակել Արևմուտքի՝ Հարավային Կովկաս ներթափանցելու փորձերը: Դիվանագետի խոսքով՝ այդպիսի քաղաքականությունը ոչ թե հակամարտության կարգավորման նպատակով է իրականցվում, «այլ ճիշտ հակառակ նպատակերով»: «Ցավոք սրտի, երկար տարիներ է, ինչ այստեղ ևս նկատում ենք այդպիսի միտում: Այժմ Արևմուտքն ավելի ակտիվ է»,- հավելել է Զախարովան: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
