Այսօր մարտի 1-ն է. ոչ մի սպանություն բացահայտված չէ․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր լրացավ 2008 թվականի արյունալի մարտի 1-ի սպանությունների 15-րդ տարելիցը: Երևանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեև Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը»: 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հստակ ապացույցներ ունենք, որ հատուկ ջոկատայինների կողմից է սպանվել, երբ արդեն մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, բայց որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»: Առ այսօր այդ հիմնավորման մասին ոչինչ չգիտի հանրությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ մաքրագործվել է մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներով. ՍԴ-ն համարեց, որ առաջադրված հոդվածը եղել է ապօրինի: Սա միակ ապտակը չէր, որ հասցվեց Սասուն Խաչատրյանին: Նա իր պաշտոնավարման ընթացքում միշտ, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով արել է տարբեր հայտարարություններ, որոնք, հետագայում պարզվել են, սուտ էին կամ չհիմնավորված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Արևմտյան դաշնակիցները չեն պատրաստվում ՀՀ-ի գլխին պահել անվտանգության հովանոց»․ Թաթուլ Հակոբյան
9603:06
«Եթե գլուխդ և սիրտդ ԵՏՄ-ում են, ոտքերդ քեզ ԵՄ չեն տանի»․ Նարինե Մկրտչյան
11302:06
«Եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո այսօր Արցախում ոչ մի հայ չկա»․ Վահե Հովհաննիսյան
12201:06
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
13100:48
«Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
117Երեկ, 23:42
«Վիզաների ազատականացման հարցը տուրբո ռեժիմի մեջ չընկավ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
112Երեկ, 22:54
