Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ապրում է Կաբաևայի հետ և օֆշորում գումար է աշխատում օղու վաճառքից. #Proekt

1217
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 22:48
Պուտինն ապրում է Կաբաևայի հետ և օֆշորում գումար է աշխատում օղու վաճառքից. #Proekt

Proekt-ի հետաքննող լրագրողները փորձել են պարզել՝ որոնք են Պուտինի հարստության աղբյուրները, ինչպես և ում հետ է ապրում։ Աղբյուրի հավաստմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուս մարմնամարզուհի Ալինա Կաբաևան, իրենց երեխաների հետ միասին, ապրում են Վալդայի նստավայրում։ Նրանք օգտագործում են Պուտինի՝ Կիպրոսում թաքցրած միջոցները, որտեղ գրանցված Ermira Consultants-ի օգնությամբ էլ իրականացնում են «փողերի լվացման» գործընթացը. այս կազմակերպության վրա են գրանցված կարևոր ձեռնարկություններում Պուտինին պատկանող բաժնեմասերը։ Վերոնշյալ ընկերությունն է վերահսկում Real Invest-ը, որին պատկանում է «Պուտինկա» ապրանաքանիշը, և, աղբյուրի պնդմամբ, Պուտինն ու իր շրջապատն ստանում են փաստացի յուրաքանչյուր շիշ օղու վաճառքից ստացվող եկամուտը։

Լրագրողները հանդիպել են ՌԴ նախագահի ամենամտերիմ ընկերներից մեկի բիզնես-մենեջերի հետ, որը առնչություն է ունեցել գաղտնի ֆինանսական ցանցի ղեկավարման հետ, որի կազմում էր նաև Ermiran:

Զրուցակիցի խոսքերով՝ մինչև 2015թ. ընկերությունը պատկանել է դրածո անձի՝ պետերբուրգցի փաստաբան Վլադիսլավ Կոպիլովին, մինչդեռ, իրականում, Պուտինի և նրա մերձավորների գնումների համար, այդ թվում՝ տների և բնակարանների, վճարել են Ermira-ի հաշվեհամարներից։ Աղբյուրը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, 2015թ-ից հետո ընկերության սեփականատեր են դարձել «Արկադի Ռոտենբերգի մարդիկ», և որ Պուտինի մտերիմներն անձամբ են հանդիպել Ռոտենբերգի, Յուրի Կովալչուկի ու նրանց ենթակաների հետ ու ասել, թե ինչ է պետք։

Լրագրողները բացահայտել են, որ Կաբաևան НМГ ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչն է, որի բաժնետոմսերի շրջանառության հաշվին է նաև հարստացել կիպրական ընկերությունը. 2013թ. Ermira-ն 76 մլն եվրոյով ձեռք է բերել այդ ընկերության բաժնետոմերի 7,5%-ը, որը երեք ամիս անց, ենթադրաբար, վաճառել է Գենադի Տիմոչենկոյի կառույցներին 141,6 մլն եվրոյով։

Պուտինի օֆշորային ընկերության ձեռք բերած ողջ անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցված չէ Պուտինի բարեկամների անունով։ Այն կա՛մ Պուտինին պատկանող ընկերությունների, կա՛մ էլ իր այլ դրածո անձանց անունով է գրանցված։

Աղբյուրը վստահեցնում է նաև, որ Պուտինն ու Կաբաևան միասին են ապրում, ունեն երեխաներ, որոնց վերաբերյալ տվյալները, էթիկայից կանոններից ելնելով, չեն հրապարակում, քանի որ նրանք անչափահաս են։ Սակայն հայտնում են, որ Կաբաևայի և Պուտինի առաջին երեխան ծնվել է 2015թ. Շվեյցարիայում՝ Սուրբ Աննայի անվան կլինիկայում, երկրորդը՝ 2019թ.՝ ՌԴ-ում։

Կաբաևայի և երեխաների համար Վալդայի նստավայրի տարածքում կառուցվել է առանձին փայտե ապարանք։ Աղբյուրը վստահեցնում է, որ Կաբաևայի համար նախատեսված ևս մեկ առանձնատուն կա նաև Պուտինի պալատի մոտ։

Այդ նստավայրերի շրջակայքը հատուկ պահպանվող տարածք է, որը ներառում է նաև օրենքով պահպանվող Վալդայի ազգային պուրակի տարածքը։ Կաբաևային է պատկանում նաև ՌԴ-ի ամենամեծ փենթհաուզը՝ 2600 քառ. մետր տարածքով։

Աղբյուրի խոսքով՝ 2018 թվականին Պուտինի համար գաղտնի երկաթուղի է կառուցվել, որով նա հասնում է նստավայր, ենթադրաբար՝ զրահապատ գնացքով։

Ընդհանուր առմամբ՝ Կաբաևան և իր մտերիմները տիրապետում են 120 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի։

Պուտինն ապրում է Կաբաևայի հետ և օֆշորում գումար է աշխատում օղու վաճառքից. #Proekt