«Պատիժն անխուսափելի է». Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ին և Կանադային
![]() Մոսկվան պատասխան միջոցներ է նախապատրաստում փետրվարի 24-ին ԱՄՆ-ի և Կանադայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին ի պատասխան։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված մեկնաբանությունում։ «Փետրվարի 24-ին ԱՄՆ-ի վարչակազմի և Վաշինգթոնին հնազանդ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության կողմից կիրառված նոր պատժամիջոցները ռուս պաշտոնյաների, հասարակական գործիչների, ֆինանսական հաստատությունների, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և հեռահաղորդակցության ընկերությունների նկատմամբ, ինչպես նախկինում, նպատակ ունեն խարխլել մեր արդյունաբերական և ֆինանսական ներուժը, Ռուսաստանին «անջատել» համաշխարհային տնտեսական հարաբերություններից: Այս փորձերը, որոնք համընկնում են հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձի հետ, նույնքան անհույս ու չմտածված են, որքան արևմուտքում անընդհատ հնչող «Մոսկվայի ռազմավարական պարտության» մասին ակնարկները»,- նշել է Զախարովան։ «Մեր կողմից մենք պատրաստում ենք արձագանքման միջոցներ՝ կիրառելով կուտակված փորձը Վաշինգթոնի և Օտտավայի վրա ավելի կենտրոնացված ազդեցության համար՝ ձայնակցելով նրանց: Այն պայմաններում, երբ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գործում է ծայրահեղ ագրեսիվ, միջոցների մեջ խտրականություն չդնելով, ռուսական հակապատժամիջոցները կշարունակեն կառուցվել խիստ փոխադարձության և պատժի անխուսափելիության սկզբունքների հիման վրա», - ասված է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
