«Ալիևի դուստրերը ժողովրդից գողացված փողերով հյուրանոց են ձեռք բերել Դուբայում». ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ
![]() Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Սուլեյման Սուլեյմանլին «Թվիթերի» իր միկրոբլոգում արված հրապարակմամբ մեղադրել է Ալիևին և վերջինի ընտանիքին՝ ժողովրդից գողացված գումարներով այլ երկրներում ներդրումներ կատարելու մեջ: «Այդ անամոթները կտրում են երեխաների նպաստները՝ իրենց սեփական երեխաների վրա ծախսելու նպատակով»,- գրել է Սուլեյմանլին: Ընդդիմադիր գործիչը նշել է, որ, փաստաթղթավորված տվյալների համաձայն, Dubai's Palm Island-ում գտնվող ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ Sofitel հյուրանոցային համալիրը պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին. հյուրանոցը ձեռք է բերել Sahra FZCO ընկերությունը (պատկանում է նախագահի դուստրերին): Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV-ն ևս մեղադրել էր Ալիևին և իր ընտանիքին՝ երկիրը կեղեքելու մեջ: Լրատվամիջոցը, հղում կատարելով թուրքական «Oksijen» թերթին, հայտնել էր, որ Ալիևների ընտանիքին պատկանող «Pasha Holding»-ը ձեռք է բերել Թուրքիայի Բոդրում քաղաքի ամենաարժեքավոր տուրիստական ընկերություններից մեկի՝ «Mandarin Oriental»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը: Այս պահին «Pasha Holding»-ը գործունեություն է ծավալում Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում և Մոնտենեգրոյում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30


