Զելենսկին նշել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից գրավված քաղաքների և գյուղերի թիվը
967
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 19:24
![]() Այսօրվա դրությամբ՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի և մեկ օր անց Ուկրաինայում գրեթե 2000 բնակավայր է բռնազավթվել Ռուսաստանի կողմից։ Այս մասին Ուկրաինայի հետ Գերմանիայի համերաշխությանը նվիրված միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք կռվում ենք ուկրաինական հողի վրա մի բանի համար, առանց որի դուք բոլորդ, ընկերներ, չեք պատկերացնում ձեր կյանքը: Սա տարրական անվտանգություն է: Սա ազատություն է և կյանք՝ օրենքով: Սա մարդկային արժանապատվությունն է և յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր համայնքի իրավունքը՝ հարգել ինքն իրեն»,- մեջբերում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ Զելենսկու խոսքերը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ բռնազավթել է ուկրաինական 1877 քաղաք և գյուղ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
