«Հաագայի դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
892
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 13:00
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման՝ հուսալով, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու համար կձեռնարկվեն համապատասխան միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
