«Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը վերացնելու ճնշում գործադրի»․ ԱՀ ՄԻՊ
1290
Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 22:06
![]() Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի վերջո, միջազգային հանրության նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումը, այլ ոչ թե Ադրբեջանի հետ բանակցել Արցախ սահմանափակ քանակությամբ պարենամթերք ներկրելու հնարավորության շուրջ։ Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը՝ Արցախին մարդասիրական օգնության հասանելիության պատրվակով կրկին ժխտելու շրջափակման գոյությունը։ Ցավոք սրտի, շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի, մինչդեռ մարդկությունն այս առումով գործնականում դեռ լռում է»։ Աղբյուրը` Գեղամ Ստեփանյան |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
