Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բորիս Ջոնսոնը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

1481
Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 22:36
Բորիս Ջոնսոնը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը «Ռադա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։

Նա հայտարարել է, որ «նման գաղափար ունի»։

«Ես ինձ տեսնում եմ որպես թեկնածու. սա շատ լավ պաշտոն է, կարևոր։ ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ասել է Ջոնսոնը:

Նախկին վարչապետի խոսքով՝ Ուկրաինան ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին։

Նաև Sky News-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը Մեծ Բրիտանիային կոչ է արել «կոտրել սառույցը» և կործանիչներ ուղարկել Ուկրաինա, ինչը պահանջում է Կիևը։

Ավելի վաղ DPA գործակալությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չի նախատեսում 2023-ի հոկտեմբերից հետո երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը։ Նա այս պաշտոնում է գրեթե ինը տարի և արդեն երեք անգամ երկարացրել է իր լիազորությունները։

Բորիս Ջոնսոնը պաշտոնը լքել է անցյալ տարվա հուլիսին՝ կապված մի շարք սկանդալների հետ, որոնք կապված էին նրա մասնակցությամբ խնջույքների հետ՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում: