Ինչո՞ւ հենց հիմա շահագործվեց «Ամուլսարը»․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը երեկ «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նկատենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, կարելի է ասել, այս ժամանակահատվածում ոչինչ չի արել, որպեսզի հանքը շահագործվի, այլ իշխանություններն են ամեն քայլի դիմել, որպեզի փաստաթղթեր ստորագրեն՝ հանքը շահագործելու համար: Իշխանությունը փորձում է գումար հավաքել՝ ցույց տալու համար, որ այսպես բյուջե են լցնում և եկամուտներ ապահովում: Գաղտնիք չէ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը նախկինում դժգոհություններ էր առաջացրել նաև Ջերմուկի բնակիչների շրջանում: Հիմա, Ամուլսարի հանքը շահագործելով, նաև ցանկանում են ակտիվացնել Ջերմուկում կյանքը, ցույց տալ, թե այնտեղ ամեն ինչ լավ է, բայց իրականում այնտեղ մարդիկ քիչ են, գրեթե դատարկ է քաղաքը: Այսպես փորձելու են ցույց տալ, թե Ջերմուկում կյանքն են ակտիվացնում և հետն էլ 250 մլն բյուջե են լցնում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
