Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան Եվրոպայից տեղափոխվում է Ասիա
3940
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 22:54
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անցմանը Եվրոպայի շախմատի միությունից Ասիայի շախմատի ֆեդերացիային: ՖԻԴԵ-ի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի փետրվարի 28-ին Ասիայի շախմատի ֆեդերացիայի վեհաժողովի նիստում։ Որոշման մեջ նշվում է նաև, որ աջակցություն կցուցաբերվի ռուս շախմատիստներին, ովքեր կցանկանան ներկայացնել Եվրոպական շախմատային միության երկրներից մեկը։ Եթե անցումը հաստատվի, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան կդառնա առաջին ռուսական սպորտային կազմակերպությունը, որը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո իր անդամակցությունը եվրոպական ֆեդերացիային կփոխի ասիականով։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
