Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Մոսկվան և Պեկինը միասին կդիմակայեն ահաբեկման քաղաքականության բոլոր ձևերին. Չինաստանի ԱԳՆ

1039
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 13:24
Մոսկվան և Պեկինը միասին կդիմակայեն ահաբեկման քաղաքականության բոլոր ձևերին. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի ԱԳՆ, ամփոփելով փետրվարի 21-ին Մոսկվայում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պատրուշևի և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի միջև կայացած հանդիման արդյունքները, հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվել է՝ «Մոսկվայում Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվածության են եկել համատեղ դիմակայել միակողմանի ահաբեկման բոլոր ձևերին»: