Սի Ցզինպինն առաջիկա ամիսներին կայցելի Ռուսաստան. #WSJ
![]() Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կարող է առաջիկա ամիսներին այցելել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպում ունենալու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ «Պեկինն ասում է, որ ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ հակամարտությունը դադարեցնելու համար, և մարդիկ, ովքեր ծանոթ են պարոն Սիի ճամփորդական ծրագրերին, ասում են, որ Պուտինի հետ հանդիպումը կլինի բազմակողմ խաղաղ բանակցությունների խթանման մաս և թույլ կտա Չինաստանին կրկնել միջուկային զենք չօգտագործելու կոչերը»,- գրում է հրատարակությունը։ Փետրվարի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Չինաստանը մշակել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր, որին ծանոթացել էր Bloomberg-ը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
