Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Իրանը մահապատժի է դատապարտել «Թոնդար» ահաբեկչական խմբավորման առաջնորդին

781
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 20:42
Իրանը մահապատժի է դատապարտել «Թոնդար» ահաբեկչական խմբավորման առաջնորդին

Թեհրանի դատարանը մահապատժի է դատապարտել ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ջամշիդ Շարմահդին՝ ահաբեկչական գործողություններ ծրագրելու և ղեկավարելու մեղադրանքով։

Ջամշիդ Շարմահդին Գերմանիայի քաղաքացիություն ունի:

Նրա ղեկավարությամբ «Թոնդար» ահաբեկչական խմբավորումն իրականացրել է 2008 թվականին Շիրազի մզկիթի պայթյունը, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ, վիրավորվել՝ 300-ը:

67-ամյա Շարմահդին կարող է բողոքարկել վճիռը Գերագույն դատարան։