Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը». Լեհաստանի ԱԳՆ

954
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 13:18
«Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը». Լեհաստանի ԱԳՆ

Rádio Polsko-ի եթերում Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է՝ Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը: «Սահմանը փակելու որոշում կկայացվի, երբ իրավիճակի վերլուծությունը ցույց տա, որ անվտանգության սպառնալիքի աճ կա»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, Լեհաստանի ՆԳՆ հրամանով, «պետական անվտանգության շահերով պայմանավորված», դադարեցվել է երթևեկությունը Բերեստովիցա-Բոբրովնիկի լեհ-բելառուսական անցակետով:
Այսպիսով, կգործի միայն մեկ՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված Բրեստ-Տերեսպոլ անցակետը, իսկ բեռնատարների համար նախատեսված անցակետերը փակ կլինեն: