Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը». Գեղամ Մանուկյան

588
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 12:30
«ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը». Գեղամ Մանուկյան

Հակակոռուպցիոն դատարանը քննում է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իշխանությունը սեփական մեղքերը, դավաճանությունները քողարկելու նպատակով փորձում է թիրախավորել հանրության շրջանում հարգանք վայելող անձանց, նախկին, գործող զինվորականների, տարբեր գործիչների. «Քաղաքական այս ուժը, որի անունն է «Քաղաքացիական պայմանագիր», գենետիկորեն ատում է բանակը, քաղաքական այս ուժի շատ ներկայացուցիչներ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլև իշխանության գալուց առաջ, տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ»,- ասել է պատգամավորը: