Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«ԱՄՆ-ն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ». ԱՄՆ պետդեպ

959
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 14:48
«ԱՄՆ-ն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ». ԱՄՆ պետդեպ

Կիրակի ԱՄՆ պետդեպի տարածած տեղեկագրում նշվել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների համար անվտանգային կարևոր գործընկեր է և ԱՄՆ ուժերի հետ միասին նպաստում է միջազգային անվտանգությանը: Տեղեկագրում նաև նշվել է. «Թուրքիան սահմանակից է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Իրանին, Իրաքին և Սիրիային ու հանդիսանում է առանցքային գործընկեր՝ այդ տարածաշրջանում: Միացյալ Նահանգները և Թուրքիան սերտորեն համագործակցում են Արևելյան Միջերկրականում լարվածությունը միջազգային իրավունքի շրջանակներում նվազեցնելու ուղղությամբ և ձգտում են խաղաղություն հաստատել Բալկաններում ու Հարավային Կովկասում»: