«ՀՀ փաստացի ղեկավարն այսօր խաղաղություն է մուրում». Արթուր Վանեցյան
![]() Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին. «Երբևիցե Արցախն այսքան վտանգված չի եղել՝ ո՛չ ղարաբաղյան շարժման մեկնարկին, ո՛չ անցած երեսուն տարիների ընթացքում: Այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը: Ադրբեջանն ամեն օր մտածում է մի նոր բան անել՝ արցախահայությանը հուսալքելու համար ու, ցավոք, տեղ-տեղ հաջողվում է, որովհետև չկա միասնություն, համախմբվածություն, վստահություն՝ հատկապես որոշումներ կայացնողների նկատմամբ»: Նրա խոսքով՝ իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանություններն են. «Նիկոլ Փաշինյանը վարել է հետևողական քաղաքականություն, որը բերել է Արցախի այսօրվա վիճակին: ՀՀ փաստացի ղեկավարն այսօր խաղաղություն է մուրում ու փորձում է ժողովրդին համոզել, որ այլ տարբերակ չկա»,- ասել է նա: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
