Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նիդերլանդները երկրից կվտարի մոտ 10 ռուս դիվանագետի

1309
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 23:30
Նիդերլանդները երկրից կվտարի մոտ 10 ռուս դիվանագետի

Նիդերլանդները երկրից կվտարի մոտ 10 ռուս դիվանագետի, ասել է արտգործնախարար Վոլկե Հոկստրան։
ԱԳՆ ղեկավարն ասել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ ՌԴ դեսպանատունն ավելի շատ դիվանագետներ ունենա, քան Ռուսաստանում Նիդերլանդների դեսպանատունը։ Նախարարությունը հավելել է, որ Նիդերլանդներից արտաքսված ռուս դիվանագետները պետք է լքեն երկիրը երկու շաբաթվա ընթացքում։
Նիդերլանդների իշխանությունները նաև որոշել են փակել Ամստերդամում ռուսական առևտրային գրասենյակը։