Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում երեք մարդ է փրկվել, այդ թվում՝ մեկ երեխա

749
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 14:06
Երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում երեք մարդ է փրկվել, այդ թվում՝ մեկ երեխա

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժերից 13 օր անց փլատակների տակից երեք մարդ է փրկվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է Anadolu-ն։

Ըստ հաղորդագրության՝ Անթաքիա քաղաքի բնակիչները փրկվել են ցնցումներից 296-րդ ժամին, առաջին բուժօգնությունից հետո նրանց ուղարկել են հիվանդանոց։

Նշվում է, որ Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն արդեն գերազանցել է 39,6 հազարը։