Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Բախմուտի բնակիչներին կոչ են արել շտապ տարհանվել

741
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 11:54
Բախմուտի բնակիչներին կոչ են արել շտապ տարհանվել

Ռուսները շարունակում են հրետանուց կրակ բացել քաղաքի բնակելի շենքերի ուղղությամբ: Միայն մեկ օրվա ընթացքում զոհվել է քաղաքացիական 5 անձ, ևս 9 վիրավոր է:

Բախմուտում մոտ 6 հազար մարդ է ապրում: Տեղի իշխանությունները նրանց կոչ են արել տարհանվել, քանի որ քաղաքում ծանր մարտեր են ընթանում: Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ասել է, որ բնակիչները լավ գիտեն՝ ինչպես դա անել և որտեղ դիմել: