Ամերիկացի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող կոնգրեսին՝ վերջինիս անվանելով ագրեսոր
![]() Ամերիկացի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության կոնգրեսին։ «Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսը (IAC) անցկացվում Ադրբեջանում, որը իր հարևան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա է գործադրել: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե դուք պատրաստվում եք գնալ, խնդրում եմ, վերանայեք ձեր որոշումը»,- գրել է Ռեյզմանը Թվիթերում։ Ռեյզմանը իր գրառման մեկնաբանություններում փաստերով ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ, ներառել տվյալներ ադրբեջանական իշխանությունների կոռումպացվածության մասին։
|

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
