Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 100 զինվորի և 1 քաղաքացիական անձի

1010
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 21:30
Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 100 զինվորի և 1 քաղաքացիական անձի

Այսօր՝ փետրվարի 16-ին, գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ 100 ուկրաինացի զինվոր և մեկ քաղաքացիական անձ վերադարձել են հայրենիք.

Այս մասին, ըստ հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այսօր մեր զինվորներից 100-ը և 1 քաղաքացիական անձ գնում են տուն։ Ազատ արձակված զինվորականների թվում կան ազգային գվարդիականներ, սահմանապահներ և Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ»,- գրել է Երմակը։

Ինչպես նշվում է, ազատ արձակված մարտիկների թվում կան Մարիուպոլի 94 պաշտպաններ, այդ թվում՝ 63 զինվոր Ազովստալից։

Երմակը հավելել է, որ հերոսներից շատերը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։

Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան կարողացել է հայրենիք վերադարձնել 1863 քաղաքացու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը ևս 101 գերի է վերադարձրել: