«Արցախի ժողովրդի մասին ոչ մի խոսք». Արթուր Խաչատրյան
724
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 15:36
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր․ «Պետք է արցախյան հակամարտության այնպիսի լուծում գտնել, որը կբավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին»։ Այսօր, կառավարության նիստի ժամանակ, խոսելով «խաղաղության պայմանագրի» մասին, նա նշել է, որ պայմանագիրը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար։ Արցախի ժողովրդի մասին ոչ մի խոսք։ Փաշինյանին արդեն չի հետաքրքրում, թե իր ստորագրելիք թուղթը բավարարո՞ւմ է Արցախի ժողովրդին․ ինքը պատրաստ է Արցախը թողնել թուրքերի հոշոտելուն։ Նրան Արցախն այլևս չի մտահոգում, նրա համար ավելի կարևոր է թուրքերի ու ադրբեջանցիների հետ եղբայրությունը և նրանց շահերի բավարարումը․․․․»: Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
