Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Ջերմուկ, Գորիս, Վարդենիս

812
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 13:36
ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Ջերմուկ, Գորիս, Վարդենիս

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 17-20-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:

Երևանում Կիլյունենը և Օբերգը կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի փոխնախարարի, պաշտպանության փոխնախարարի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահի և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումներ են նախատեսված նաև Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ասված է ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի հաղորդագրությունում, փոխանցում է «Ազատություն»-ը: