Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ». Արարատ Միրզոյան

619
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 12:00
«Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ». Արարատ Միրզոյան

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիա կատարած այցի արդյունքներին. «Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Ինչպես թուրք գործընկերը տեղեկացրեց մամուլի հետ հաղորդակցության ժամանակ, որոշում կա արագացնել երկխոսության ու սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը: Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը պլանավորում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը նաև Սիրիա: