Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում ուժգին երկրաշարժից 228 ժամ հետո փրկել են մի կնոջ ու նրա 2 երեխաներին

581
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 22:48
Թուրքիայում ուժգին երկրաշարժից 228 ժամ հետո փրկել են մի կնոջ ու նրա 2 երեխաներին

Թուրքիայի Հաթայ նահանգում փլատակներից փրկել են մի կնոջ ու նրա 2 երեխաներին՝ երկրաշարժից 228 ժամ անց, հայտնում է Anadolu գործակալությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 35 հազար մարդ, ավելի քան 105 հազարը՝ վիրավորվել։