Պատերազմը Պուտինի պլանով չի ընթանում. Ուկրաինան ունի հնարավորություն. Փենթագոնի ղեկավար
![]() Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինան «իրական շանսեր» ունի ռազմաճակատում նախաձեռնություն վերցնելու համար։ «Կարծում եմ, որ նրանք լավ հնարավորություններ ունեն ռազմի դաշտում բավականին մեծ փոփոխություններ անելու և նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար»,- լրագրողներին ասել է Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո: ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարն ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից գրեթե մեկ տարի անց իրադարձություններն ընդհանրապես չեն զարգանում այնպես, ինչպես պլանավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ՆԱՏՕ-ն ավելի միասնական ու անսասան է, քան նախկինում էր»,- ընդգծել է նախարարը։ Օսթինի խոսքով՝ Ռուսաստանը ռազմաճակատ է ուղարկում մեծ թվով նոր ժամկետային զինծառայողների, որոնք վատ պատրաստված են և տեխնիկապես վատ զինված։ «Դրա համար էլ Ռուսաստանը այդքան մեծ կորուստներ ունի»,- պարզաբանել է նա։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
