Դատարանը չի բավարարել էկոակտիվիստների հայցն ընդդեմ Volkswagen-ի
![]() Բրաունշվեյգի շրջանային դատարանը մերժել է էկոակտիվիստների և Greenpeace-ի հայցն ընդդեմ Volkswagen-ի։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 14-ին, հայտնել է Greenpeace-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը։ Բնապահպան ակտիվիստներն ավտոարտադրողից պահանջել են գործնականում կիրառել Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշումը, ըստ որի՝ ապագա սերունդներն ունեն կլիմայի պաշտպանության իրավունք։ Մասնավորապես, Volkswagen-ից պահանջվել է մինչև 2030 թվականը դադարեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը։ Դատարանը ճանաչել է ակտիվիստների պահանջների օրինականությունը, սակայն, ըստ դատարանի, նրանք դրանք սխալ հասցեով են ուղղել։ Հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են սեփականության, ազատության և առողջության իրավունքը, իրականացվում է քաղաքացիների և պետության հարաբերություններում, այլ ոչ թե մասնավոր ընկերության, որը Volkswagen-ն է, դատարանի նախագահի խոսքերն է մեջբերում NDR-ը։ Ուստի ակտիվիստները ստիպված կլինեն հաշտվել Volkswagen-ի արտադրության և վնասակար նյութերի արտանետումների հետ։ Միևնույն ժամանակ, Greenpeace-ը չի դադարում փորձել, որպեսզի Volkswagen-ը դադարեցնի իր մեքենաներում ներքին այրման շարժիչների օգտագործումը։ Հաջորդ փորձը կկատարվի փետրվարի 24-ին, երբ Դետմոլդի դատարանը կհայտարարի հայցի վերաբերյալ որոշումը, ով աջակցում է նաև Greenpeace-ին, պահանջում է, որ ավտոարտադրողը հրաժարվի այս տեսակի շարժիչներից: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
