«Միայն թե սա չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն». Աղվան Վարդանյան
![]() «Արցախում ոչ ստանդրատ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ: Այդ լուծումների անհրաժեշտությունն առաջացել էր անմիջապես 44-օրյա պատերազմից հետո: Այն ժամանակ կային իսկապես որոշակի կարգավորումներ, լուծումներ՝ սահմանադրական կամ այլ մեխանիզմներով, ցավոք, ներքին հակասությունները, տրամադրությունները թույլ չտվեցին խնդիրները կարգավորել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների գործընթացին: «Հիմա նոր իրավիճակ է ու բնական է՝ լավագույն լուծման փնտրտուք կա: Ես վատ բան չեմ տեսնում նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա ևս չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն, այլ իսկապես, եթե արտառոց մի բան լինի կամ նախագահը հրաժարական տա, գոնե ԱԺ-ն կարողանա երկրի ղեկավար ընտրել, որպեսզի իշխանության վակուում չառաջանա»,- հավելել է պատգամավորը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
