Ֆրանսիան հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
![]() Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Հապճեպությունը բացատրվում է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացմամբ և երկրի արևելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի աճող խախտումներով առաջացած լարվածությամբ։ «Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորվում է առանց հապաղելու երկիրը լքել ավտոմոբիլային ճանապարհով Լիտվայի, Լեհաստանի կամ Լատվիայի հետ սահմանային անցակետերով: Անհրաժեշտության դեպքում օդային ճանապարհով ժամանող ուղևորները պետք է ելքի վիզայի համար դիմեն Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ծառայություններին»,- ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ Լիտվայի և Լատվիայի հետ սահմանները մնում են բաց, իսկ Լեհաստան կարելի է մուտք գործել միայն Բրեստ-Տերեսպոլի անցակետով։ Ավելի վաղ՝ այսօր՝ փետրվարի 13-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին շտապ լքել երկիրը՝ «ապօրինի ձերբակալությունների վտանգի պատճառով» և մոբիլիզացիայի նոր ալիքի պատճառով։ Գործակալությունը նաև նշել է, որ ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների պատճառով։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
