Թուրքիայում շարունակվում են անբարեխիղճ կառուցապատողների ձերբակալությունները
![]() Թուրքիայում շարունակվում են հետաքննությունները անբարեխիղճ կառուցապատողների նկատմամբ՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին։ 134 կասկածյալի նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Նրանցից երեքը ձերբակալվել են, ևս մի քանիսը տնային կալանքի տակ են։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Գազիանթեփում ձերբակալվել է «Փամուքօղլու» ընկերության ինժեներ 62-ամյա Ա.Գ.-ն՝ նրա կառուցած շենքում14 մարդ է մահացել։ Տղամարդն արդեն բերման է ենթարկվել։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներում օգտագործվել է անորակ բետոն։ Ավելի ուշ Ստամբուլում ձերբակալվել է կապալառու Իբրահիմ Մուստաֆա Ունջուօղլուն։ Նա մեղադրվում է Գազիանթեփում կառուցված շենքի շինարարության մեջ թույլատրված անփութության մեջ, որտեղ 9 մարդ է մահացել։ Իսկ Յավուզն ու Սևիլայ Քարաքուշը ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկիր փախչելու փորձի ժամանակ. Ադըյամանում փլուզվել են նրանց կառուցած շենքերը։ «134 կասկածյալի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են, յոթը՝ կալանավորվել։ Տնային կալանքի տակ է գտնվում 7 կասկածյալ։ 114 հոգու նկատմամբ կալանավորման գործընթացը շարունակվում է. 2 կապալառու բռնվել են արտերկիր փախչելիս»,- ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Անթաքիայում Cihan İnşaat-ի սեփականատեր Օմար Ջիհանը հետախուզման մեջ է. նրա կառուցած Tower բնակարանում տասնյակ մարդիկ են մահացել։ Պարզվել է, որ Ջիհանի դեմ ավելի վաղ 51 հայց է ներկայացվել, սակայն բոլորն էլ անտեսվել են։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
