Լեհաստանը 250 T-72 տանկ է փոխանցել Ուկրաինային
1721
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 19:06
![]() Լեհաստանը Ուկրաինային է հանձնել 250 T-72 տանկ, իսկ ապագայում կհանձնի 60 արդիականացված T-72 և PT-91 Twardy և 14 Leopards, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Ստոկհոլմում Շվեդիայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Լեհաստանն արդեն մատակարարել է 250 հետխորհրդային տանկ: Մենք նախատեսում ենք նաև լրացուցիչ մատակարարել արդիականացված 60 տանկ և ևս 14 Leopard»,- ասել է նա։ Մորավեցկին վստահեցրել է, որ Լեհաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։ Լեհաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որը ժամանակակից տանկեր ուղարկեց Ուկրաինա։ Վարշավան ակտիվորեն առաջ է քաշել այս նախաձեռնությունը՝ առաջարկելով ստեղծել երկրների տանկային կոալիցիա՝ Կիևին համատեղ նման աջակցություն ցուցաբերելու համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
