Հրապարակվել են Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթի մանրամասները
1325
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 16:36
![]() Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն օրեր առաջ հայտարարել էր, որ ԵՄ-ը շարունակում է սահմանափակումների միջոցով ճնշումը Ռուսաստանի նկատմամբ և պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը: Bloomberg-ին և Politico-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ փաթեթից: Նշվում է, որ Ռուսաստանի ևս չորս բանկերի, այդ թվում՝ Альфа-банк-ի նկատմամբ սահմանափակող միջոցներ կկիրառվեն: Մյուս կետով՝ Ռուսաստանի քաղաքացիներին կարգելվի աշխատել Եվրոմիության կարևոր ենթակառուցվածքային ընկերությունների տնօրենների խորհուրդներում: Փաթեթը կներառի նաև երկակի օգտագործման էլեկտրոնային բաղադրիչների արտահանման լրացուցիչ արգելքներ: Նշվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակը կհամալրվի ևս 130-ով։ Նրանց թվում են ռուս զինվորականներ, լրագրողներ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
