Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Թուրքիայի պահվածքն ու ՀՀ-ի գործողությունները համահունչ չեն». Տ. Աբրահամյան

760
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 12:05
«Թուրքիայի պահվածքն ու ՀՀ-ի գործողությունները համահունչ չեն». Տ. Աբրահամյան

«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիային ճիշտ դիրքավորելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր կարևոր լինելու: Թուրքիայի պահվածքը, Հայաստանի ու Արցախի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը և Հայաստանի գործողությունները, հայտարարությունները համահունչ չեն»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրհամյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանի հումանիտար քայլը կարո՞ղ է հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, ճանապարհների ապաշրջափակմանը: