ԱՄՆ Քոնգրեսը հայտարարել է, որ իրենք շարունակելու են օգնություն ցուցաբերել Կիևին
![]() ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ ՄաքՔոլը վստահ է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային, չնայած այս շաբաթ իր մի խումբ կուսակիցների կողմից ներկայացված՝ Կիևին ռազմական և ֆինանսական աջակցության դադարեցման մասին բանաձևին։ «Մենք ձախ և աջ եզրերում խմբավորումներ ունենք, որոնք չեն աջակցում Ուկրաինային»,- խոստովանել է Մաքքալը՝ ի պատասխան հանրապետական խմբի կողմից ներկայացված բանաձևը մեկնաբանելու խնդրանքի։ Նրա խոսքով, նման նախաձեռնություններին ի պատասխան՝ պետք է կասկածող օրենսդիրներին բացատրել, թե «ուր են գնում Կիևին օգնելու համար հատկացված գումարները», ինչպես նաև «բացատրել, թե ինչու է Ուկրաինան այդքան կարևոր»։ «Կարծում եմ, որ մենք այս հարցի շուրջ քննարկումներ կունենանք, բայց ես դեռևս մեծ վստահություն ունեմ, որ մենք կտրամադրենք նրանց անհրաժեշտ օգնությունը: Եվ ես կցանկանայի, որ այն ավելի արագ գա, որպեսզի նրանք կարողանան ավելի արագ հաղթել»,- ավելացրել է ՄաքՔոլը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
