Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում սկսվել են անբարեխիղճ կառուցապատողների ձերբակալությունները

904
Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 17:48
Թուրքիայում սկսվել են անբարեխիղճ կառուցապատողների ձերբակալությունները

Ստամբուլում ձերբակալել են Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում երկրաշարժի հետևանքով փլուզված Այշե-Մեհմեթ Փոլաթ բնակելի համալիրի կառուցապատող Մեհմեդ Էրթան Աքային։ Ստացված տեղեկությունների համաձայն, Աքայի նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել Գազիանթեփի դատախազության կողմից, հայտնում է Anadolu-ն։

Ակային կուղարկեն Գազիանթեփ, որտեղ նրա դեմ արդեն քրեական գործ է հարուցվել։

Բացի այդ, 8 մարդ է բերման ենթարկվել Շանլիուրֆա նահանգում շենքերի փլուզման գործով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նրանց նկատմամբ կալանքի օրդեր է տրվել աղետի հետևանքով փլուզված շենքերի շինարարական թերությունների և հենասյուների ապամոնտաժման փաստերի հայտնաբերումից հետո։