Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում ձերբակալել են երկրաշարժից փլուզված բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետին

948
Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 21:12
Թուրքիայում ձերբակալել են երկրաշարժից փլուզված բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետին

Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժից հետո ամբողջությամբ ավերված Rönesans Rezidans բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ երկրից փախչելու փորձի ժամանակ. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Sabah թերթը։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ ոչ ոք չի խուսափելու պատժից այն անփութության համար, որը հանգեցրել է երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ շենքերի փլուզմանը։