«Հասանգուլիևի ասածը ցույց է տալիս, թե ինչ նպատակով են փակել Լաչինի միջանցքը». Տ. Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցի պատգամավոր Ղուդրաթ Հասանգուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի ներքին զորքերը պետք է անհապաղ մտնեն Ստեփանակերտ: Նա դա ասել է իրենց իսկ քարոզչության կողմից հորինած «հայ-իրանական համատեղ գործողությունների» մասին նյութին ի պատասխան: Ինչպես և կանխատեսել էի՝ Ադրբեջանի գործողությունները մեկ-երկու քայլով չեն սահմանափակվելու: Հասանգուլիևի ասածը ապացուցում է Ադրբեջանի ահաբեկչական բնույթը և ակնհայտ ցույց տալիս, թե ինչ նպատակով են փակել Լաչինի միջանցքը: Այս խոսքերը պետք է ակտիվորեն օգտագործվեն մեր դիվանագետների կողմից: Ադրբեջանն ամենօրյա մակարդակով մեզ ապացույցներ է տրամադրում, որ իրենք որդեգրել են էթնիկ զտման քաղաքականություն: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
