«Մյուս փաստաբանը դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են ծեծել, հայհոյել». Արա Զոհրաբյան
![]() «Երեկ մեր գործընկերներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ ենթարկվել են բռնության՝ Էրեբունու ոստիկանության բաժանմունքում. վերջինների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ հավելելով, որ նման երևույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտն ու արվելու է ամեն ինչ՝ գործընկերների խախտված իրավունքները պաշտպանելու համար: Փաստաբան Արա Զոհրաբյանը հավելել է, որ իրենց գործընկերները գնացել էին բաժին՝ մասնակցելու բերման ենթարկված անչափահասների առերեսմանը՝ ոստիկանության աշխատողի հետ. «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, պրովոկացիայի արդյունքում դուրս են հանել ու միջանցքում հարձակվել, ծեծել, հայհոյել: Մյուս փաստաբանը դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են սկսել ծեծել, հայհոյել: Փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրավունք ունեն պատժել»: Զոհրաբյանը նշել է, որ ամեն ինչ ձեռնարկելու են, որպեսզի մեղավորները պատասխան տան: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
