Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինական ազգայնական «Ազով» գունդը վերափոխվել է գրոհային բրիգադի

743
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 23:48
Ուկրաինական ազգայնական «Ազով» գունդը վերափոխվել է գրոհային բրիգադի

Ուկրաինական ազգայնական «Ազով» գնդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ստորաբաժանումը վերափոխվել է գրոհային բրիգադի։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ուկրաինայի ազգային գվարդիան որոշել է «Հարձակողական գվարդիա» անվան տակ ստեղծել 9 գրոհային բրիգադ։

«Ազովի գունդն այժմ ազգային գվարդիայի բրիգադ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ազովի բրիգադը լինելու է Հարձակողական գվարդիայի կազմում։

Նշենք, որ բրիգադում կարող է լինել 1-8 հազար մարդ։ Ընդ որում, «Ազովի» գունդը, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, անցյալ տարի կազմում էր 900-ից 1,5 հազար մարդ: