Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ռուսաստանն աշխարհի լավագույն երկիրն է». Պուտին

805
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 22:12
«Ռուսաստանն աշխարհի լավագույն երկիրն է». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն աշխարհի լավագույն երկիրն է, սակայն դեռ «աշխատելու բան կա»։ Այս մասին նա ասել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ASI) խորհրդի նիստում։
Պուտինն այս մասին ասել է՝ դիտողություն անելով Մասնագիտական ​​գերազանցության զարգացման գործակալության ղեկավար Ռոբերտ Ուրազովին։ Ուրազովը զեկույցի ընթացքում թույլ էր տվել «...այլ՝ աշխարհի լավագույն երկրներում...» արտահայտությունը։

«Աշխարհի լավագույն երկիրը Ռուսաստանն է։ Հուսով եմ, որ դուք պարզ թյուրիմացություն եք թույլ տվել: Բայց, ճիշտ է, մենք աշխատելու բան դեռ ունենք»,- ասել է Պուտինը:

Նա հավելեցլ է, որ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող կադրեր։