Հռոմը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթը
![]() Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն ասել է, որ Ուկրաինային օգնության (այդ թվում՝ ռազմական օգնության) նոր փաթեթի մասին հրամանագիրն ստորագրվել է անցյալ շաբաթ և ներկայացվել է հանրապետության անվտանգության հատուկ խորհրդարանական հանձնաժողովին։ «Ուկրաինային օգնության մասին հրամանագիրն ուղարկվել է Հանրապետության անվտանգության խորհրդարանական հանձնաժողով (Copasir), այլ խորհրդարանական հաստատումներ չեն պահանջվում, այն ստորագրվել է անցյալ շաբաթ»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ հրամանագիրը քաղաքական որոշման տեխնիկական կիրառումն է, որը նախկինում հաստատվել է խորհրդարանում: 2022 թվականի մարտին Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մասին բանաձևին, ներառյալ՝ ռազմական օգնությունը։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ նոր փաթեթը կարող է ներառել Aspide կառավարվող հրթիռներ և մեկ SAMP/T զենիթահրթիռային համակարգ, որի առաքումն իրականացվում է Ֆրանսիայի հետ համաձայնությամբ։ Փարիզի հետ բոլոր համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել, սակայն Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին խոսել է «տեխնիկական դժվարությունների» մասին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
