Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Եվրոխորհրդարանի ղեկավարը կոչ է արել ԵՄ երկրներին չձգձգել Ուկրաինային ավիացիայի մատակարարումը

507
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 16:42
Եվրոխորհրդարանի ղեկավարը կոչ է արել ԵՄ երկրներին չձգձգել Ուկրաինային ավիացիայի մատակարարումը

Եվրոխորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ հանդիպման ժամանակ ուրվագծել է Ուկրաինային օգնելու ԵՄ քայլերը.

* Կարճ ժամանակում Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկում:
* ԵՄ-ի և Ուկրաինայի միջև առևտրային հարաբերությունների հեշտացված սխեմայի մշակում:
* Եվրոպական հիմնադրամների հասանելիության ապահովում:
* Մասնակցություն՝ երկրի վերակառուցմանը:
* Ուկրաինացի զինվորականների վերապատրաստում:
* Զենքի և ՀՕՊ համակարգերի մատակարարում:
Նա կոչ է արել եվրոպական երկրների կառավարություններին հնարավորինս շուտ դիտարկել Ուկրաինային անհրաժեշտ հեռահար համակարգերի և կործանիչների մատակարարման հնարավորությունը, փոխանցում է BBC-ն: