«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվությանը». Հայկ Մամիջանյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին. «Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել և շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո: Իսկ բուն տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ, որ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- հայտարարեց նա: Հիշեցնենք՝ նախօրեին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի՝ այս գործով ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը՝ «կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ըստ դատախազի՝ ուղիղ ցուցման մասին ապացույց չկա, կա միայն այդ գրությունը փաստաթղթի վրա: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
