«Նիկոլին պետք են թալան-փարթիներ. մանիպուլյատիվ կտերը դադարել են մոգական ազդեցություն ունենալ». Նաիրա Զոհրաբյան
![]() «Փաշինյանի մանիպուլյատիվ կտերն այլևս դադարել են հասարակության շատ ավելի լայն զանգվածների վրա մոգական ազդեցություն ունենալ, Նիկոլին արդեն պետք են թալան-փարթիներ»,- այս մասին 24News-ի եթերում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: Զոհրաբյանը հարց է բարձրացրել՝ «երբ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը 25 մլն դրամով հողատարածք է գնել ու 420 մլն-ով վաճառել պատգամավոր Իշխան Զաքարյանին, բա ինչի՞ Գլխավոր դատախազն այդ գործով միջնորդություն չի ներկայացնում»: Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ում ներկայացրած միջնորդությունների քննարկմանն ընդդիմության չմասնակցելը Զոհրաբյանը վախկոտություն է անվանել. «Ինչի՞ չեք գնում, վախենո՞ւմ եք Նիկոլից, բա գնացեք և նրա երեսին ասեք այն, ինչ ասում եք ԱԺ-ի միջանցքներում և ինչ գրում եք ձեր գրառումներում»: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
