Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ Փաշինյանը խոսեց ԵՄ առաքելության՝ Հայաստան այցի մասին և ասաց բաներ, որոնք հակասում էին նախկինում ասվածներին։ Նա, ըստ էության, փորձեց բացատրել, թե, իր խոսքով ասած, ինչպես է ստացվում, եր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, այլ ժամանում է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը: «Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արևմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում. սա կարեւոր նյուանսներից մեկն է»,- ընդգծեց վարչապետը: Այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ երկար ժամանակ նշվում էր, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանի սահմանը դիտարկելու, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու և հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար: Ստացվում է հակառակը. նրանք գալիս են համոզվելու, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, և ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00«Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները կձերբակալեն Պուտինին». Արման Մելիքյան (տեսանյութ)
4110:30«Շատ վտանգավոր գործընթացներ են գնում». Տաթևիկ Հայրապետյան
3510:06«Դուրս գալու ելքերը տանում են դեպի փակուղի». Սենոր Հասրաթյան
7003:18«ՌԴ-ն մտադիր է չեղարկել ՀՀ-ի հետ ռոումինգը, իսկ ՀՀ-ն չչեղարկեց Արցախի հետ ռոումինգը». Կարեն Հեքիմյան
8301:00«Դուք ուրիշ անեկդոտ չգիտե՞ք». Էդգար Ղազարյանը՝ Պետրոս Ղազարյանին
101Երեկ, 23:36